Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը․ Սիյարտո
Նոյեմբերին՝ ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում, կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը․ այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ նշելով նաև որ նախօրեին սկսվել է վիզային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսությունը։
Սիյարտոն նաև ընդգծել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։
«Եվրամիությունում մեր նախագահության ընթացքում Հայաստանը ստացել է 10 միլիոն օգնություն Եվրոպական խաղաղության շրջանակից», – գրել է Հունգարիայի արտգործնախարարը, նաև տեղեկացնելով, որ Հայաստանն ու Հունգարիան դեսպանություններ կբացեն Երևանում և Բուդապեշտում։
Սիարտոն Երևանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։