13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽԽՎ-ն կքննարկի մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում

ԵԽԽՎ-ն կքննարկի մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում

Մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: Ակնկալվում է, որ աշնանային նստաշրջանում, որը կտևի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը, կքննարկվեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:

Սեպտեմբերի 30-ին Վեհաժողովը կքվեարկի նստաշրջանի առաջին օրվա օրակարգում այս թեման ներառելու հարցի շուրջ։

Որոշումն ընդունելուց հետո քննարկումները կսկսվեն հոկտեմբերի 3-ին։

Քանի որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չեն վավերացվել հունվարյան նստաշրջանում, նրա մասնակցությունը վեհաժողովին կասեցվել է։

ԵԽԽՎ-ն դա կապել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման և ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը նախագահական ընտրություններին հրավիրելուց հրաժարվելու հետ։

Բացի այդ՝ նիստում կշնորհվի Վացլավ Հավելի մրցանակը։ Երեք թեկնածուներից մեկը կալանավորված ադրբեջանցի ակտիվիստ Ակիֆ Գուրբանովն է։ Վեհաժողովը կքննարկի նաև Իրանում մարդու իրավունքների իրավիճակը։