09 Հոտ
2024
12.8° c ԵՐԵՎԱՆ
8.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել. ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել. ԱԺ-ում Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով

  • Խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Հայեցակարգային առումով ժողովրդին պայմանագրի բովանդակությունը բացահայտված է։ Այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտության կոռեկտության խնդիր կա։

 

  • Ընդդիմադիր պատգամավորներին իմ անձնական որոշմամբ հնարավորությունը տվել եմ, որ ծանոթանան այդ փաստաթղթերին, ծանոթացել են, հետո սոցցանցերում դրանց հետ կապ չունեցող գրառումներ արել: Ես էլ արգելել եմ, լավ եմ արել։   Տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք: Ո՞րն է տրամաբանությունը։ Դատի եք տվել, լավ եք արել։

 

  • «3+3» ձևաչափի քննարկումներին մասնակցելը ճիշտ որոշում էր: Ես ինքս եմ ասել, որ ՀՀ–ի վարած քաղաքականությունը կոմպլեմենտար չէ, այլ բալանսավորված քաղաքականություն է: 

 

  • Այն, որ Ադրբեջանը նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է՝ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն։ Մեր քաղաքական խնդիրն է՝ փոխել ընդհանուր միջավայրը և մթնոլորտը, որպեսզի խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնա իրատեսական։

 

  • ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել, ընդհակառակը՝ ՀՀ տարածքային ամբողջականությանը ոչ միայն վնաս չի հասցվել, այլև արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը:

 

  • Անկլավների թեման միշտ էլ եղել է և կա։ Մենք ինքներս չենք կարող այդ թեմայից հրաժարվել, որովհետև մենք ունենք Արծվաշեն։ Այլ բան է, որ գործընթացի ընթացքում պետք է պարզվի՝ ինչն է դե յուրե հիմնավորված և ինչը հիմնավորված չէ։ Իմ դիրքորոշումը շատ կոնկրետ է` ինչ որ դե յուրե հիմնավորված է` հիմնավորված է, ինչ որ դե յուրե հիմնավորված չէ` հիմնավորված չէ:

 

  • Արցախի հարցն օգտագործվել է` որպես թոկ ՀՀ վզին։ Այո՛, ես որոշում եմ կայացրել խոսել հենց այն հարցերի մասին, ինչի մասին խոսեցի ՄԱԿ–ի ամբիոնից. դա է այսօր համապատասխանում ՀՀ շահերին։ Դուք բավարար չափով տեղեկացված չեք հայ ժողովրդի իրական մղումների մասին, Հայաստանի ժողովուրդն ուզում է այն, ինչի մասին ես խոսել եմ ՄԱԿ–ի ամբիոնից` որպես հիմնական նպատակ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա Ադրբեջանն ու հենց դուք նպատակ ունեք մեզ մեր իրական պետական ինքնիշխանության ու անկախության օրակարգից շեղելու։ Դուք հիմա ուզում եք, որ մենք հիմա վերցնենք ու այդ թոկը փաթեթենք ՀՀ վզին: