
Թրամփը ճիշտ էր․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ դաշինքի անդամներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն Դոնալդ Թրամփի վերաբերյալ դաշինքի անդամներին ուղղված մեկ ուղերձ ունի՝ ԱՄՆ նախագահը ճիշտ էր։
«Նա ճիշտ էր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանական ծախսերը մեծացնելու հարցում ճնշելու, ճիշտ էր նրանց՝ զինված ուժերն արդիականացնել ստիպելու, և ճիշտ էր՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու հարցում»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է Ռյուտտեն։
«Նա ինձ դուր է գալիս։ Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է ՆԱՏՕ-ի համար, հիանալի է», – ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Ըստ նրա՝ նախագահ Թրամփը, ըստ էության, հասնում է նրան, ինչին Էյզենհաուերի ժամանակներից ի վեր փորձել են հասնել ամերիկացի նախագահները․ այն է՝ հավասարակշռել ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պաշտպանական ծախսերը։
Նա նշել է, որ այս տարի հուլիսի 7-8-ն Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը շրջադարձային նշանակություն կունենա դաշինքի համար։


