
Կիմ Չեն Ընը պատասխանել է իմ առաջարկին․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պատասխանել է իր՝ երկու երկրների միջև բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Երբ լրագրողներից մեկը նշել-հիշեցրել է, որ Կիմ Չեն Ընը չի արձագանքել Թրամփի նախաձեռնությանը, ԱՄՆ նախագահը հակադարձել է․ «Որտեղի՞ց գիտեք, որ նա չի պատասխանել»։
Ի դեպ, Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ շփումները գնահատել է դրական։
Նշենք, որ նախկինում Թրամփն ու Կիմ Չեն Ընը երեք անգամ հանդիպել են։ Ավելին՝ 2025-ին Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ դրական հիշողություններ ունի Թրամփի հետ հանդիպումներից և չէր բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը՝ պայմանով, որ Վաշինգտոնը հրաժարվի ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման պահանջից։


