ABCMEDIA
Կատար Գրան Պրի․ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ չեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Կատար Գրան Պրի․ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ չեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ բրոնզե մեդալակիր

Կատարի
մայրաքաղաք Դոհայում ավարտին է մոտենում ծանրամարտի Գրան Պրի մրցաշարը։ Այսօր կանանց
մինչև
87
կգ քաշային կարգում փայլուն են հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչներ
Հռիփսիմե Խուրշուդյանն ու Տաթև Հակոբյանը։

Խուրշուդյանը երկամարտի 232 կգ (106+126) արդյունքով
հռչակվեց չեմպիոն, Հակոբյանը գրանցեց երկամարտի
230 կգ (107+123)
արդյունք և արժանացավ բրոնզե մեդալի։ Տաթևը հաղթել էր պոկում վարժությունում, հրում
վարժությունում նա գրանցել է 3-րդ արդյունքը։ Հռիփսիմեն, չնայած առանձին երկու վարճություններում
էլ միայն երկրորդն էր, երկամարտի հանրագումարով 
իրեն հավասարը չուներ։