Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց
Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։
Դատարանը փոխեց Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։
«Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Դրական եմ համարում դատարանի որոշումը։ Հուսադրող է, որովհետև գործը, որպես այդպիսին, շինծու է»,- ասել է փաստաբանը։