27 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բահչելին կարող է դառնալ 22 տարվա իշխանության ավարտի պատճառը. թուրք լրագրող

Բահչելին կարող է դառնալ 22 տարվա իշխանության ավարտի պատճառը. թուրք լրագրող

Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական «Ազգային շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ հայտարարությանը, տեեկացնում է Ermenihaber-ը։

Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անարձագանք է թողել նրա հայտարարությունները, ինչն էլ Բահչելիին ստիպել է նահանջել։

Քորուն ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ Բահչելիի պահանջը չի կատարվում։

«Մինչ օրս Բահչելիի յուրաքանչյուր ցանկություն կատարվել է, սակայն այս իրավիճակը կարող է վաղաժամ ընտրությունների հանգեցնել»,- հավելել է նա։

Նա նաև նշել է, որ Բահչելիի նման քայլերը նախկինում՝ 2002 և 2018 թվականներին, բերել են ընտրություններ և փոխել երկրի քաղաքական պատկերը։ Քորուն ենթադրում է, որ հնարավոր է, «ԱՇԿ»-ն կրկին նման որոշում կայացնի, ինչը կարող է ազդել իշխանափոխության վրա։

Քորուի խոսքով՝ իշխանության փոքր գործընկեր «ԱՇԿ»-ն դեռ կարող է որոշիչ դեր ունենալ, իսկ Բահչելիի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ վաղաժամ ընտրությունների մասին որոշումը հնարավոր է հենց նրանցից գա։

Հոդվածագիրը նշել է նաև, որ Բահչելին կարող է արդեն 22 տարի երկիրը կառավարող քաղաքական ուժի հեռացման պատճառ դառնալ։

վերջերս «ԱՇԿ»-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպանը Բահչելին խոսել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված և այժմ Իմրալը կղզում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլահ Օջալանին ներում շնորհելու ու նրան ամբիոնից խոսք տալու մասին՝ այդ ամենը բացատրելով «ՔԲԿ»-ի հետ կապված հարցերի լուծման հնարավորությամբ։

Վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց էլ ընդգծել էր, որ պատասխանատու է իր խոսքերի համար, ապա ուշագրավ հայտարարություն արել․ «Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։

Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։