05 Դեկ
2024
-2.8° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Հայաստանի փոփոխված օրհներգը. կառավարությունը նոր որոշում ունի

Նոր Հայաստանի փոփոխված օրհներգը. կառավարությունը նոր որոշում ունի

Հայաստանի Հանրապետության օրհներգի քառատողերի հերթականությունը կփոխվի։ Կառավարությունն է որոշել։ Թեև մինչ որոշման ընդունումը՝ նոյեմբերի 8֊ին տեղի ունեցած պետական միջոցառման ժամանակ օրհներգն արդեն նոր ձևով էր հնչել: Ստացվում է՝ խախտել են օրենքը: Հայաստանի օրհներգի փոփոխության հարցը բոլոր ժամանակներում արդիական  է եղել։ Հիմնի փոփոխության մասին խոսակցությունները, սակայն, առավել ակտիվացան 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե դրա փոփոխությունն անխուսափելի է։ 2019-ին արդեն ստեղծվեց աշխատանքային խումբ ու հայտարարվեց մրցույթ՝ օրհներգի նոր խոսքեր գրելու համար, երաժշտությունն էլ  լինելու էր Սովետական Հայաստանի՝ Արամ Խաչատրյանի հեղինակած հիմնը:
Արդեն այս տարվա սկզբում Սիմոնյանը հայտարարեց՝ Հայաստանին պետք է հայկական օրհներգ, որը կապ կունենա մեր պետության հետ։ Ըստ նոր նախագծի՝ օրհներգի երրորդ և վերջին քառատողերի տեղերը փոխվում են. վերջինը դառնում է գործող օրհներգի երրորդ քառատողը և ավարտվում «թող միշտ պանծա Հայաստան» խոսքերով: Մանրամասները՝ տեսանյութում։