17 Հուն
2025
-2.9° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայրամովն ու ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը համագործակցության հարցեր են քննարկել

Բայրամովն ու ԵԱՀԿ նորանշանակ գլխավոր քարտուղարը համագործակցության հարցեր են քննարկել

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական մեծ փորձ ունեցող Սինիրլիօղլուին շնորհավորել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար և հետագա հաջողություններ մաղթել այդ կարևոր գործունեության մեջ: Գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության կարևորությունը։

Նշվում է, թե կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգի տարբեր հարցերի և հեռանկարների շուրջ: