Մոխրի մեջ խեղված ճակատագրեր. Կալիֆորնիայի ապոկալիպսիսը
Խեղված մարդկային ճակատագրեր ու անտուն մնացած բազմաթիվ քաղաքացիներ: Թվում է՝ հոլիվուդյան ամենաողբերգական ֆիլմն է նկարահանվում հենց հոլիվուդում: Կալիֆոռնիայի վերջին օրերի մոխրացնող այս հրդեհի մասշտաբի մարդու զգացածը չի չափի աշխարհի ոչ մի հաշվիչ մեքենա:
Զոհերի վերջնական թիվ հրապարակելուց խուսափում են քաղաքային իշխանությունները, պարզ հասկանալով, որ թիվն աճելու է։ Ուրբաթ կեսօրի դրությամբ շրջանառվում էր տասը զոհի անուն: Տարբեր տեղեկություններով՝ արդեն առնվազն 5 եկեղեցի է այրվել, մոխրացել է մոտ 7 դպրոց և 2 խոշոր գրադարան։ Անկախ մի շարք կազմակերպություններ վնասի չափը գնահատում են 135-150 միլիարդ դոլար։
Գործող նախագահ Բայդենը Կալիֆոռնիայի հրդեհները նահանգի պատմության մեջ ամենակործանարարն է անվանել, իսկ Թրամփը տեղի ունեցողն անվանել է ապոկալիպտիկ: Միայն Լոս Անջելեսի վնասը կարող է գերազանցել 20 միլիարդ դոլարը: 130-150 հազար տարհանված կա ուրբաթ օրվա դրությամբ, իսկ հրդեհը ուղիղ իմաստով դեռ կախված է 15 հազար տան գլխավերևում: