17 Մար
2025
3.2° c ԵՐԵՎԱՆ
8.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Էրդողան

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Էրդողան

Այս պատերազմը պետք է ավարտվի,  Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան իդեալական վայր է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար»,- ասել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական ​​նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը:

«Պարոն Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- նշել է Էրդողանը:

Զելենսկին նշել է, որ չեղարկել է իր այցելությունը Սաուդյան Արաբիա։

«Չեղարկել եմ իմ ուղևորությունը Սաուդյան Արաբիա, ես այնտեղ չեմ գնա: Իմ ուղևորությունը տեղափոխել եմ մարտի 10-ին։ Ուկրաինան չի հրավիրվել Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին, այդ հանդիպումն անակնկալ էր Կիևի համար»,- ասել է նա։

Ռազմագերիներ