16 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրք լրագրողները շրջայց են կատարել «Մարգարա» անցակետում

Թուրք լրագրողները շրջայց են կատարել «Մարգարա» անցակետում

Թուրք լրագրողները շրջայց են կատարել հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետում։

Տեղեկությունը հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

ՀՀ փոխարտգործնախարար, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն էլ թուրքական «NTV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը սահմանի բացման հարցում սպասում է Թուրքիայի քայլին։

Այս համատեքստում նա նշել է, որ հայկական կողմում «Մարգարա» անցակետը վերանորոգվել է և բերվել պատրաստի վիճակի, նույնը ակնկալվում է թուրք գործընկերներից։

Նաև համաձայնություն է ձեռք բերվել վերանորոգել կամ վերակառուցել սահմանին գտնվող կամուրջը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026