Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների սրացումը դժվարացնում է ապաշրջափակման աշխատանքները․ Օվերչուկ
Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի,
Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների վրա բացասաբար է ազդում
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրումը․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ
Օվերչուկը։
«Իհարկե, ցանկացած սրացումը բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա,
գործընթացը ձգձգվում է, և ժամանակ է անցնում, մինչև դարձյալ վերադառնում ենք,
նստում ու վերսկսում աշխատանքը։ Բանակցությունները դադարեցված չեն, շարունակվում են»,-ասել
է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկի խոսքով՝ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների
հաջորդ հանդիպումը տեղի կունենա, երբ ստեղծվեն պայմաններ։