20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների սրացումը դժվարացնում է ապաշրջափակման  աշխատանքները․ Օվերչուկ

Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների սրացումը դժվարացնում է ապաշրջափակման աշխատանքները․ Օվերչուկ

Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ռուսաստանի,
Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների վրա բացասաբար է ազդում
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրումը․ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ
Օվերչուկը։

«Իհարկե, ցանկացած սրացումը բացասաբար է ազդում մեր աշխատանքի վրա,
գործընթացը ձգձգվում է,  և ժամանակ է անցնում, մինչև դարձյալ վերադառնում ենք,
նստում ու վերսկսում աշխատանքը։ Բանակցությունները դադարեցված չեն, շարունակվում են»,-ասել
է ՌԴ փոխվարչապետը։

Օվերչուկի խոսքով՝  ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների
հաջորդ հանդիպումը տեղի կունենա, երբ ստեղծվեն պայմաններ։