18 Ապր
2025
16.3° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, բայց… թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա. առաջին նախագահի գրասենյակի և ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին

Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, բայց… թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա. առաջին նախագահի գրասենյակի և ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ունեցած ելույթին.

«Հիշեք.

նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը:

Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա», – գրել է Մուսինյանը իր ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանի ելույթին անդրադարձել է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․

«Ղարաբաղյան շարժման պատմական նվաճումները` Արցախի ազատագրումը, Հայաստանի ինքնիշխանությունն ու հզորությունը կործանած ձախողակը ոչ մի իրավունք չունի ընդհանրապես խոսելու Ղարաբաղյան շարժման մասին»,– ասել է Զուրաբյանը Sputnik Armenia-ին։

Ռազմագերիներ