
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերականգնելու հնարավորությունը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերականգնելու հնարավորությունը. գրում է Reuters գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին։
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Մոսկվայի դերի վերականգնումը ԵՄ գազի շուկայում կարող է օգնել ամրապնդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիրը:
Եվրոպան կրճատել է ռուսական գազի ներմուծումը 2022 թվականին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկսվելու ֆոնին։ ։