10 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան և դաշնակիցները վերացնում են Ուկրաինային մատակարարվող զենքի սահմանափակումները

Գերմանիան և դաշնակիցները վերացնում են Ուկրաինային մատակարարվող զենքի սահմանափակումները

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինի և նրա դաշնակիցների կողմից Կիևին մատակարարվող զենքի շառավղի վրա այլևս որևէ սահմանափակում չկա։

«Ուկրաինա մատակարարվող զենքի հեռահարության վրա այլևս որևէ սահմանափակում չկա՝ ո՛չ բրիտանացիների, ո՛չ ֆրանսիացիների, ո՛չ էլ մեր, ո՛չ էլ ամերիկացիների կողմից», – հայտարարել է նա WDR հեռուստառադիոընկերության կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ։

«Սա նշանակում է, որ Ուկրաինան այժմ կարող է պաշտպանվել, օրինակ՝ հարձակվելով Ռուսաստանում գտնվող ռազմական օբյեկտների վրա», – ընդգծել է Մերցը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026