ABCMEDIA
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր
Կարեն Գրիգորյանը Իսպանիայում անցկացված «Gran Hotel Bali Chess Festival 2023» մրցաշարում
9 հնարավորից վաստակել  է 8 միավոր և զբաղեցրել
1-ին հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ֆեյսբուքյան
էջից։

Մրցաշարում փայլուն է հանդես եկել  նաև 11-ամյա
Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 6.5 միավոր և բարելավել  իր միջազգային վարկանիշը 86 կետով: Տիգրան Համբարձումյանի
վարկանիշն այժմ 2224 է: