ABCMEDIA
Կյանքեր վտանգող «կյանքի ճանապարհը»․ անցակետից երիտասարդներ են առևանգվել

Կյանքեր վտանգող «կյանքի ճանապարհը»․ անցակետից երիտասարդներ են առևանգվել

Ադրբեջանը կրկին Արցախի քաղաքացիներ է առևանգել։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի ապօրինի անցակետը հատող արցախցիների խմբից ադրբեջանցիներին առանձնացրել են 22-ամյա Ալեն Սարգսյանին և այլ երիտասարդների։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն էլ հաստատեց՝ անցակետում 5 երիտասարդի հարցաքննել են, Ալեն Սարգսյանին տարել են անհայտ ուղղությամբ, 2-ին ազատ են արձակել, ևս 2 հոգու հետ կապ հաստատել չի հաջողվում։  

Տղաներն ուսանող են և մեկնում էին Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: Ականատեսները ABC Media-ին պատմեցին՝ նախքան ձերբակալելը տղաներից մեկին դաժան ծեծի են ենթարկել։

Սա ոչ այլ ինչ է, քան հոգեբանական բռնություն՝ քաղաքացիների ու նրանց իրավունքների հանդեպ։