05 Հոկ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապը նոյեմբերին կայցելի Թուրքիա

Հռոմի պապը նոյեմբերին կայցելի Թուրքիա

Հռոմի Պապ Լևոն XIV-ի Թուրքիա այցը պլանավորվում է 2025 թվականի նոյեմբերի վերջին․ հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին:Թուրքիա այցելելու ծրագրերի մասին խոսվել է դեռևս Վատիկանում, Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի և քահանայապետի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջը ասել է, որ կցանկանար իր առաջին արտասահմանյան այցերից մեկը որպես Հռոմի Պապ կատարել Թուրքիա:Գործակալությունը նաև հայտնում է, որ Հռոմի Պապը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Նիկիայի ժողովի 1700-ամյակը: Նա նշել է, թե «Թուրքիան կարևոր երկիր է քրիստոնյաների համար, այն հանդես է գալիս որպես կարևոր կամուրջ խաղաղության կառուցման համար»:
Ռազմագերիներ   Ռազմագերիներ