
Պակիստանում սաստիկ անձրևների և փոթորկային հեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել
Պակիստանի հյուսիսային շրջաններում սաստիկ անձրևների և հեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 321-ի․ գրում է Al Jazeera»-ն՝ հղում անելով տեղական արտակարգ իրավիճակների ազգային գործակալությանը։
Աղետից ամենաշատ մահերը՝ 307-ը, գրանցվել են հյուսիս-արևմուտքում գտնվող լեռնոտ Խայբեր Փախտունխվա նահանգում, ևս հինգ մարդ զոհվել է հյուսիսային Գիլգիտ-Բալթիստան շրջանում, և ինը մարդ՝ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Կաշմիրում։
Ազգային գործակալությունը նախկինում հաղորդել էր, որ Բուներ շրջանում միայն 225 մարդ է զոհվել։ Մահերի մեծ մասը գրանցվել է փոթորկային հեղեղների և բնակարանների փլուզումների հետևանքով։
Կառավարության տվյալներով՝ փրկարարական գործողության ընթացքում կործանվել է ռազմական ուղղաթիռ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, որի անձնակազմի բոլոր հինգ անդամները զոհվել են։


