09 Մայ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա կապակցությամբ

Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա կապակցությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին Белта-ին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Ձեր հովվական ծառայությունը նպաստում է քրիստոնեական արժեքների պահպանմանը, նոր եկեղեցիների բացմանը և կորցրած սրբավայրերի վերադարձմանը։ Վերակենդանացնելով հոգևորականությունը, պահպանելով խաղաղությունն ու ներդաշնակությունը հասարակությունում՝ դուք անգնահատելի ներդրում եք ունենում Բելառուսի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, մեր եղբայրական ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում», – նշվել է շնորհավորանքում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Գարեգին Բ-ին մաղթել է առողջություն և նորանոր հաջողություններ իր ազնիվ ծառայության մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026