ABCMEDIA
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների և գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի կապի ենթակառուցվածքի սարքավորումների և գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է այսօր՝ օգոստոսի 12-ին Ադրբեջանի կողմից  հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ 

«Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում   երկու ապատեղեկատվություն տարածելով, փորձում է հիմնավորել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի օգոստոսի 12֊ին արձանագրված  խախտումները, ինչպես նաև շեղել միջազգային  ուշադրությունը  Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետից: 

Ադրբեջանական ստորաբաժանումները  օգոստոսի 12-ի վաղ առավոտյան կրակ են բացել Արցախի Հանրապետության  կապի ենթակառուցվածքի սարքավորումների, իսկ ժամը 14։15-ի սահմաններում Սարուշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։