Կարսի հայկական եկեղեցիներից մեկը շարունակում է հայտնվել թուրք գանձագողերի թիրախում
Գանձագողերը թալանել են ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում
գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին, գրում է Ermenihaber լրատվական պորտալը։
Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին,
որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:
Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին
հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:
Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել
է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:
«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ
կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը: