ABCMEDIA
Անլուրջ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանը՝ Տոնոյանի հայտարարության մասին

Անլուրջ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանը՝ Տոնոյանի հայտարարության մասին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովում
անդրադարձավ նաև այդքան չարչրկված հարցին՝ ի վերջո ո՞վ է եղել հրամանատարական բունկերում
և ի՞նչ գործառույթ է կատարել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին
հարցրեց՝ Մովսես Հակոբյանն ի պաշտոնե իրավունք ունե՞ր գտնվելու Արցախի հրամանատարական
բունկերում և ի՞նչ պաշտոն էր այդ ժամանակ նա զբաղեցնում։

Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ Մովսես Հակոբյանն այդ ժամանակ զբաղեցնում էր սպառազինության
վերահսկողության բաժնի պետի պաշտոնը և Արցախում է գտնվել այն ժամանակ ՊԲ հրամանատար
Ջալալ Հարությունյանի խնդրանքով։

Նախկին պաշտոնյան նշեց, որ բունկերում գտնված անձինք որոշումներ կայացնելու ու ռազմավարություն
մշակելու սենյակներում կա՛մ չեն գտնվել, կա՛մ քննարկումների ժամանակ դուրս են հրավիրվել։
Ըստ Տոնոյանի, երբ ինքը եղել է բունկերում, որոշումներ կայացնելիս որևէ ավելորդ մարդ
չի եղել։

ABC Media-ն Մովսես Հակոբյանից փորձեց մեկնաբանություն ստանալ այս
առիթով, սակայն Մովսես Հակոբյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Տոնոյանի ասածները: «Ես
անլուրջ մարդկանց ասածները չեմ մեկնաբանում»,-ասաց Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո՝ 2021 թվականին, Մովսես Հակոբյանը
ասուլիսի ժամանակ ասել էր, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գտնվել է հրամանատրական
բունկերում և դուրս է հրավիրվել իր խնդրանքով, ինչից հետո իրեն իզոլացրել են Արցախից։