ABCMEDIA
Գետաշենից՝ Հովք․ արցախցի ազատամարտիկի պատմությունը

Գետաշենից՝ Հովք․ արցախցի ազատամարտիկի պատմությունը

Ամեն օր՝
մինչև լուսաբաց, 70-ամյա Նիկոլայ Մարկոսյանը մտքով Շահումյանում է՝ Գետաշենում։ Հետո
աչքերը բացում է ու հիշում՝ ավելի քանի երեսուն տարի է Հովքում են, որտեղ հիմնականում
տեղահանվածներն ու ադրբեջանական ջարդերից մազապուրծ եղածներն են։

1991 թվականի մայիսի վեց։ Մարկոսյանների հիշողությունից չի ջնջվում օրը։  Բոբիկ,
առանց որևէ փաստաթղթի և ունեցվածքի փախան Գետաշենում իրենց սեփական տնից։  
Ամուսինը մարտի դաշտում էր, կինը՝ 4 մանկահասակ երեխայի հետ կրակոցների տակ հասավ Ստեփանակերտ,
հետո՝ Հրազդան, վերջում էլ՝ Հովք։

Նիկոլայը մինչև Արցախյան առաջին պատերազմի ավարտը զենքը ձեռքից վայր չդրեց։ Հիմա էլ
հայրենիքն ամենքից ու ամեն ինչից վեր է։