ABCMEDIA
Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի
մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:

Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81
կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ
(150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն
է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում:

Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են
բրոնզե մեդալակիրներ:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի
23-ից օգոստոսի 3-ը:

Լուսանկարը՝ Ֆոտոլուր-ի