15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա պետք է բժշկի դիմի․ Թրամփը Թունբերգին խելագար է անվանել

Նա պետք է բժշկի դիմի․ Թրամփը Թունբերգին խելագար է անվանել

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը խելագար է․ ինչպես գրում է The Times of Israel–ը, Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա խնդրահարույց է և զայրույթը կառավարելու խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ նա պետք է բժշկի դիմի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն էր հաստատել Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի 42 նավերի նկատմամբ, որոնց վրա էր գտնվում Թունբերգը։

Հոկտեմբերի 6-ին ակտիվիստուհուն և «Դիմադրության նավատորմի» տասնյակ այլ անդամների Իսրայելն արտաքսել է Հունաստան և Սլովակիա:

Ընտրություն 2026   Ընտրություն 2026