12 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետական այրերին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի պետական այրերին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի պետական այրերին և քաղաքական ուժերի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Արցախի նախագահ Աշոտ Դանիելյանի և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի. տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայրենազրկված արցախցիների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և արցախահայության իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին և արցախցիների հետ բնակության վայրերում տարվող հոգևոր և մշակութային աշխատանքներին։ Նորին Սրբությունը ընդգծեց, որ Հայ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել այս ուղղությամբ։

Զրուցակիցները կարևորեցին միջազգային հարթակներում համատեղ և հետևողական քայլերի ձեռնարկումը՝ ի նպաստ Արցախի ժողովրդի իրավունքների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող պատանդառվածների և ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների հայտնաբերման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման։

Հանդիպման վերջում Արցախի պետական այրերը իրենց որդիական երախտագիտությունն ու հավատարմությունը հայտնեցին Առաքելական Մայր Եկեղեցուն։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026