ABCMEDIA
ԵԱՏՄ-ն և Իրանը մինչև տարեվերջ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրեն

ԵԱՏՄ-ն և Իրանը մինչև տարեվերջ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրեն

ԵԱՏՄ-ն և Իրանը դեկտեմբերին
կստորագրեն ազատ
առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար
Ալեքսանդր Պանկինը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

«Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր է կնքվելու, որում նշված է երկկողմանի  համաձայնեցված ապրանքների որոշակի խումբ»,- ասել
է Պանկինը։

Փաստաթուղթը
ստորագրվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում,
որը տեղի է ունենալու դեկտեմբերի վերջին։