ABCMEDIA
Սննդի փոխարեն՝ դեղորայք․ Արցախում հղի կանանց վիտամիններ են նշանակում

Սննդի փոխարեն՝ դեղորայք․ Արցախում հղի կանանց վիտամիններ են նշանակում

Արցախում հղիների թերսնման հետևանքով պտղի կորուստների դեպքերն
աճել են։ Երկրում հղիների համար անհնար է դարձել վիտամիններով հարուստ սնունդ գտնելը։
Բժիշկները նրանց խորհուրդ են տալիս ավելի շատ վիտամիններ օգտագործել՝ դեղորայքի տեսքով։

Արցախցի Արփինե Ավանեսյանը սպասում է երկրորդ երեխային։ Նրան էլ
է բժիշկը վիտամիններ նշանակել, քանի որ սնունդից բավարար վիտամիններ չի ստանում։


ABC Media
-ի հետ զրույցում նա նշեց՝ խանութներում հաց չկա, ստիպված են հացի փռերում
հերթ կանգնել։

«Ստիպված ենք լինում առավոտյան վաղ արթնանալ, որպեսզի հասցնենք
երկուական հաց վերցնել։ Միրգ, բանջարեղեն կա, բայց  «աստղային գներով են»։ Այսօր
տանձ, խնձոր եմ գնել՝ 2400-2800 դրամով, ինչը միշտ չէ, որ կարող  ենք մեզ թույլ
տալ»,-ասաց նա։

Ամեն օր համացանցում տարածվում են լուսանկարներ, որտեղ երևում է,
թե ինչպես են արցախցիներն առաջին բուժօգնություն ցույց տալիս հղի կանանց։ Վերջիններիս
ինքնազգացողությունը հաճախ վատանում է հենց թերսնման պատճառով։ 

«Բոլորս սթրեսի մեջ ենք, տագնապած ենք, որովհետև չգիտենք՝ ինչ կլինի,
ոնց կլինի։ Օրինակ՝ երեկ հիվանդանոց գնալու համար երթուղային չկար յոթ կանգառ ոտքով
եմ գնացել»,-նշեց նա։