ABCMEDIA
ՔՊ-ն բողոքում է Գյումրիում ստվերային կառավարումից և խզում է «Բալասանյան դաշինքի» հետ պայմանագիրը

ՔՊ-ն բողոքում է Գյումրիում ստվերային կառավարումից և խզում է «Բալասանյան դաշինքի» հետ պայմանագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք»
սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին
հուշագիրը։ 

«Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը
կներկայացնեն հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին
չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում
իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում, թե Գյումրիի
քաղաքապետարանի գործունեությունը եւ թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների
աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»,-տեղեկացրել են «Քաղաքացիական պայմանագրից»։

Հիշեցնենք, որ երեկ ՔՊ-ն անվստահություն հայտնեց Ալավերդու ընտրված
քաղաքապետին՝ նոր քաղաքապետ ընտրելով իր կուսակցին։