01 Մայ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են

3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են, դեռ նորություն չկա․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Ծափաթաղի համայնքապետ Դավիթ Գզողյանը։

Համայնքի ղեկավարն այլ մանրամասներ չհայտնեց, հորդորեց մնացած հարցերով դիմել շտաբին։

Հիշեցնենք, որ արդեն 5 օր է՝ գյուղում փնտրում են բազմազավակ ընտանիքի կրտսեր երեխային։ Տեղում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները։ Ըստ տեղեկությունների՝ 3-ամյա երեխան իր եղբոր հետ դուրս էր եկել տնից, սակայն միայն 5-ամյա եղբայրն է վերադարձել, որը չի խոսում։

2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովի կորելու մասին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026