17 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը․ տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։

«Հանդիպմանն Արդարադատության նախարարությանը ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագրով նախատեսված են մի շարք առանցքային գործողություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության և իրավահավասարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, քրեական վարույթներով իրավական օգնության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման և այլ ոլորտներում»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ