29 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

Երևանի պարեկները րոպեների ընթացքում երեխային հասցրել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ թունավորում ստացած երեխային պետք է արագ տեղափոխել բժշկական կենտրոն և անհրաժեշտ է պարեկների օգնությունը. հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

«Ահազանգը փոխանցվել է Գարեգին Նժդեհի-Արշակունյաց խաչմերուկում այդ պահին ծառայություն իրականացնող Պարեկային ծառայության կարգախմբին։

Պարեկները րոպեների ընթացքում մոտեցել են երեխային և ծնողների հետ միասին տեղափոխել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում»-ասված է հրապարակման մեջ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026