29 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մետրոյի շարժասանդուղքից տարեց կինն ընկել ու վնասվածք է ստացել․ Երևանի մետրոպոլիտենից մանրամասներ են հայտնել

Մետրոյի շարժասանդուղքից տարեց կինն ընկել ու վնասվածք է ստացել․ Երևանի մետրոպոլիտենից մանրամասներ են հայտնել

Մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքին տարեց կինը չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է․ ABC Media-ի հետ զրույցում ասել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը։

«Կինն ընկել ու կոտրել է ոտքը. տեղում հավաքված քաղաքացիներն ու մեր աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել մինչ շտապօգնության հասնելը, նրան տեղափոխել են հիվանդանոց»,- ասել է Աննա Ասլանյանը՝ հավելելով, որ կնոջ վիճակն այժմ կայուն է։

Մամուլի քարտուղարը նշել է, որ դեպքի պահին մետրոյի կայարանում քաղաքացիների կուտակումներ են եղել։

ABC Media-ի հետևորդներից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ տարեց կինը թոռնիկի հետ է եղել։ Տատիկի ընկնելուց հետո վախեցել, սկսել է լացել։ Մեր հետևորդը նախ օգնություն է ցուցաբերել վնասված կնոջը, այնուհետև հանգստացրել է երեխային մինչ աշխատակիցների և շտապօգնության գալը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026