29 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փարաքարում շատ զենք կա․ Անդրանիկ Քոչարյան

Փարաքարում շատ զենք կա․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանում կան ռեգիոններ, որտեղ զենք շատ կա, օրինակ՝ Փարաքարը․ ԱԺ-ում հայտարարեց Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և խոսեց պատճառների մասին։

Ըստ նրա՝ պատերազմների ընթացքում Էջմիածինն ավելի շատ մասնակցություն է ունեցել, և շատ զենք կա այդտեղ կուտակված, ու պատական չէ, որ անսպասելի ինչ-որ տեղից զենք է հայտնվում Փարաքարում ու Էջմիածնում։

«Քրեական ոստիկանության առաջնահերթ հարցը պիտի լինի զենքի առգրավումը, բայց դրա համար պետք է լավ միջոցառումներ կազմակերպել։ Նախ պետք է հայտարարեն, որ տալիս են վերջին շանսը՝ կամավոր զենքը հանձնելու։ Մենք գիտենք, թե ինչ ծավալի ապօրինի զենք-զինամթերք է եկել Հայաստան պատերազմից հետո, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից»,-ասաց Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով՝ եղել է արատավոր պրակտիկա, երբ երկրի ղեկավարներն ատրճանակներ են շնորհել՝ որպես խրախուսում նաև հասարակության այն շերտերին, որոնց պետք չէր շնորհել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն էլ ասաց Անդրանիկ Քոչարյանին նշել մեկ դեպք, երբ անհատական պարգևատրված զենքով սպանություն է տեղի ունեցել։ ՔՊ-ական պատգամավորն էլ ասաց, որ դրանք շատ են, սակայն պետք է արխիվից հանի վիճակագրությունն ու ներկայացնի։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026