29 Ապր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները վաղը կհանդիպեն Վեհափառի հետ

«Աղոթքի նախաճաշի» մասնակիցները վաղը կհանդիպեն Վեհափառի հետ

«Աղոթքի նախաճաշ» նախաձեռնության անդամները վաղը կայցելեն Մայր Աթոռ։ Նրանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել․ ABC Media-ին հայտնել են Մայր Աթոռից։

«Նրանք ցանկություն են հայտնել փոքրիկ խմբով հանդիպել Վեհափառի հետ, Վեհափառն էլ նրանց ընդունելու է»,- ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» նախաձեռնությունը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել ինչպես կրոնական, այնպես էլ այլ հարցեր։

Ավելի վաղ Մայր Աթոռից ABC Media-ին հայտնել էին, որ իրենք տեղյակ չեն եղել նախաճաշի ու դրա բովանդակության մասին։

Նախաճաշին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ըստ բաց աղբյուրների՝ դրան մասնակցում են շուրջ 300 հոգի՝ տարբեր երկրներից։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026