30 Ապր
2026
18° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանում հետազոտողները հայտարարել են, որ գտել են Երրորդ ռեյխի «ոսկե գնացքը»

Լեհաստանում հետազոտողները հայտարարել են, որ գտել են Երրորդ ռեյխի «ոսկե գնացքը»

Նացիստների լեգենդար «ոսկե գնացքի» որոնումներով զբաղվող լեհ հետազոտողների խումբը հայտարարել է, որ նոր տվյալներ է ստացել, որոնք կարող են հաստատել Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի գնացքի գոյությունըգրում է լեհական Dziennik.pl-ը։

«Նախագծի մասնակիցների խոսքով՝ Ստորին Սիլեզիայում իրենց անցկացրած գեոռադարային հետազոտությունը բացահայտել է ստորգետնյա անոմալիա», – ասվում է հայտարարության մեջ։

Հետազոտողներից մեկը նշել է, որ մասնագետները ստացված արդյունքները համարում են համոզիչ և տեխնիկապես հիմնավորված՝ պնդելով, որ փաստաթղթավորումը լիովին համապատասխանում է տրամաբանական և ֆիզիկական պարամետրերին։

Խումբն այժմ մտադիր է թույլտվություն խնդրել անտառային տարածքում հետագա որոնողական գործողություններ իրականացնելու համար՝ հայտնաբերված կառույցի բնույթը պարզելու համար։

«Ոսկե գնացքը» զենք, սարքավորումներ և արժեքավոր իրեր տեղափոխող գնացքի պայմանական անվանումն է, որը, ենթադրաբար, գերմանացիները թաքցրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին օրերին ներկայիս Լեհաստանի տարածքում՝ թունելում։

Գնացքի որոնումները, այդ թվում՝ լեհական բանակի կողմից, շարունակվել են տարիներ, սակայն ապարդյուն են եղել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026