
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 5-11-ը։
«Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ նոյեմբերի 6-11-ը, Արաբկիրում՝ նոյեմբերի 5-8-ը և 11-ին, Նոր Նորքում՝ նոյեմբերի 8-ին, Շենգավիթում՝ նոյեմբերի 11-ին։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,- ասված է հաղորդագրությունում։


