27 Ապր
2026
19° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանում շուրջ 10 հազար վթարային ծառ ենթակա է հատման. ՀՈԱԿ-ի պարզաբանումը

Երևանում շուրջ 10 հազար վթարային ծառ ենթակա է հատման. ՀՈԱԿ-ի պարզաբանումը

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտնում է, որ մայրաքաղաքում ծառահատումները կատարվում են ամբողջ տարվա ընթացքում՝ հիմնականում վթարային և տապալման բարձր ռիսկ ունեցող ծառերի պատճառով։

Նրա խոսքով` Երևանում շուրջ 10.000 չորացած ու վթարային ծառ կա, որոնք պետք է հեռացվեն, սակայն կազմակերպությունը տարեկան կարողանում է հատել միայն դրանց մի փոքր մասը՝ մոտ 1000-1500 ծառ։

Բեգոյանն ընդգծում է, որ հատկապես բարդիները քաղաքային պայմաններում ունեն ծայրահեղ փոքր կենսունակություն ու հիմնականում հասել են այն տարիքին, երբ տապալման վտանգը մեծ է։ «Այս տարի ունեցել ենք 200-ից ավել դեպք, երբ տապալվող ծառը վնասել է քաղաքացիների գույքը։ Բարեբախտաբար, այդ պահին տակը մարդիկ չեն եղել, այլապես կարող էին լինել անդառնալի հետևանքներ»,- ասում է նա։

Վերջին օրերին Տիգրան Մեծի պողոտայում իրականացված հատումները վերաբերում են հենց նույն խնդիր ունեցող ծառերին՝ չորացած, փտած, ծեր կամ թեքված ծառերին։

ՀՈԱԿ-ի ղեկավարի խոսքով, առաջիկա օրերին կհանվեն դրանց կոճղարմատները, իսկ եղանակային պայմանների թույլ տալու դեպքում կսկսվի նաև նոր ծառերի տնկումը։ «Եթե եղանակը թույլ չտա, ապա տնկումները կտեղափոխվեն մարտ ամիս»,- պարզաբանում է Բեգոյանը։

Նրա խոսքով՝ կառույցը գործում է գիտական խորհրդատվությամբ․ այն ներգրավում է Հայաստանի ակադեմիական և ոլորտային ինստիտուտների առաջատար մասնագետներին։ «Կասկած հայտնել, թե ինչու է մասնագիտացված կառույցը հատում այս կամ այն ծառը, ճիշտ չէ։ Կատարվում են միայն անհրաժեշտ և հրատապ գործողություններ»,- ասում է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026