ABCMEDIA
Լուկաշենկոն, Պուտինի հետ համաձայնությամբ, բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ

Լուկաշենկոն, Պուտինի հետ համաձայնությամբ, բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պուտինի հետ համաձայնությամբ բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «վագներականների» տեղաշարժը Ռուսաստանի Դաշնության տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար, հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։