ABCMEDIA
Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա․ ՀՀ ԱԳՆ

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա․ ՀՀ ԱԳՆ

Փախստականների համաշխարհային օրը մենք ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության վրա, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվել են Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

«Այսօր մենք կրկնում ենք մեր կոչը՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կանխելու նմանատիպ քաղաքականությունը և դրսևորել ուժեղ միջազգային ներգրավվածություն՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայիս գոյության մարտահրավերները, ներառյալ նրանց իրավունքների և անվտանգության խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի շարունակվող անօրինական շրջափակումը»,- ասված է գրառման մեջ: