ABCMEDIA
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը

Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախի հետ շփման գծում խախտել է հրադադարը

Հունիսի 10-ին  Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և  ականանետ։

Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը  60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել  ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։