ABCMEDIA
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը, հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Հայկական կողմը կորուստներ չունի, հաղորդում է Արցախի ՊԲ-ն: Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։