ABCMEDIA
ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Մարյինկան. Շոյգու

ՌԴ զինվորականներն
ազատագրել են Դոնեցկից ոչ հեռու գտնվող Մարյինկա բնակավայրը։ ՌԴ պաշտպանության նախարար
Սերգեյ Շոյգուն այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման
ժամանակ։

«Ակտիվ հարձակողական
գործողությունների ընթացքում «Հարավ» խմբավորման գրոհային ջոկատներն այսօր ամբողջությամբ
ազատագրել են Մարյինկա բնակավայրը», – ասել է նախարարը:

Շոյգուի խոսքով՝ ԴԺՀ-ում
Մարյինկայի ազատագրումը թույլ կտա ավելի արդյունավետ պաշտպանել Դոնեցկը ուկրաինական
զորքերի գնդակոծությունից:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել
է Սերգեյ Շոյգուին Մարյինկան վերցնելու կապակցությամբ և խնդրել է երախտագիտության խոսքեր
փոխանցել տարբեր ժամանակներում և փուլերում մարտերին մասնակցած անձնակազմին: