27 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

Փաշինյան-Ալիև, ինչպես նաև Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում անցկացնելու պլաններ Սանկտ Պետերբուրգում չկան. Պեսկով

Երեքշաբթի ԱՊՀ-ի ոչ
պաշտոնական գագաթնաժողովում անհատական հանդիպումների պլաններ չկան, սակայն բոլոր առաջնորդները
կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում կայանալիք միջոցառման շրջանակում, ՌԻԱ Նովոստիի
հետ զրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այս պահին երկկողմ
առանձին հանդիպումների պլաններ չկան, սակայն գագաթնաժողովի շրջանակում բոլորը կկարողանան
շփվել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ
Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպման և Ռուսաստան-Հայաստան
Ադրբեջան եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին։

Փաշինյանն ու Ալիևն
առաջին անգամ միասին կհավաքվեն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից
հետո՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։

Մինչ այժմ Երևանն ու
Բաքուն չեն հայտարարել Փաշինյանի և Ալիևի միջև Ռուսաստանում երկկողմ հանդիպում անցկացնելու
մասին, սակայն ԱՊՀ գագաթնաժողովը կլինի առաջին բազմակողմ միջոցառումը ղարաբաղյան իրադարձություններից
հետո, որին մասնակցում են երկու երկրների ղեկավարները։