26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
9-րդ դասարանում «Գրականությունից» և «Հայոց պատմությունից» ավարտական քննությունները կանցկացվեն էսսեի միջոցով. ԿԳՄՍՆ

9-րդ դասարանում «Գրականությունից» և «Հայոց պատմությունից» ավարտական քննությունները կանցկացվեն էսսեի միջոցով. ԿԳՄՍՆ

Նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի ներդրման
արդյունավետությունը սովորողների մոտ առավել կդրսևորվի հատկապես բնագիտական ուղղությունների
ավարտական քննությունների ընթացքում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ  նախարարությունից։

9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն»
և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, որը ինքնուրույն
մտածելու, վերլուծություններ անելու կարողության դրսևորում կլինի:

Բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝
թեստ կամ նախագիծ: Նախագծային աշխատանքը պետք է իրականացվի առնվազն երկու բնագիտական
առարկայից: Մյուս առարկաների դեպքում թեստերի միջոցով քննական գործընթացի մեխանիզմը
պահպանվում է, սակայն կփոխվի առաջադրանքների բնույթը՝ դրանք համահունչ դարձնելով միջազգային
ստուգատեսի թեստերի բովանդակությանը:

12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն
իրականացվելու են թեստային եղանակով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային
ստուգատեսի թեստերի բովանդակությանը։