27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Կարմիր արծիվները» չի աջակցում ՀՖՖ թեկնածուներից ոչ մեկին

«Կարմիր արծիվները» չի աջակցում ՀՖՖ թեկնածուներից ոչ մեկին

Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, կայանալու է ՀՖՖ նախագահի ընտրությունները, ինչով պայմանավորված «Կարմիր արծիվներ» ֆան ակումբը հայտարարություն է տարածել՝ խոսելով  երկու թեկնածուներից յուրաքանչյուրին մասին:

«ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի քառամյա բուռն գործունեության ընթացքում ոչ բավարար տեղային հաջողությունները զուգորդվել են բազմաթիվ անհաջողություններով: Մասնավորապես լավ աշխատանքի շնորհիվ ազգային հավաքականում մի շարք հրաշալի ֆուտբոլիստներին տեսնելը և առանձին խաղերում ազգային հավաքականի հաջող ելույթները, Հայաստանի ֆուտզալի առաջնության զարգացումն ու ֆուտզալի հավաքականի տպավորիչ ելույթներն անգամ չեն կարող ծածկել տարբեր տարիքային հավաքականների խայտառակ ելույթները, ֆուտբոլային ակադեմիաների, հետևաբար նաև հանրապետության տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի տարածման (Երևան քաղաքից ապակենտրոնացման) դանդաղ տեմպերը, ՀՖՖ ոչ թափանցիկ գործելաոճը, ֆան ակումբների միջև դրվող տարբերությունները, ՀՖՖ-ակումբներ առճակատումը և այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Խոսելով Արաս Օզբիլիսի մասին՝ «Կարմիր արծիվները» նշել են, որ մինչ այս հրապարակումն անելը սպասում էինք, որ նրա կողմից կնախաձեռնվի հանդիպում, որի ընթացքում անձամբ կներկայացնի իր ծրագրերը:

«Կարմիր Արծիվներ ֆան շարժումը, իր 12-ամյա գործունեության ընթացքում հանդիսանալով հայկական ֆուտբոլի մի մասը և նրա կարևոր շահառուներից, պարտադիր էր համարում թեկնածուի կողմից այդ հանդիպման կազմակերպումը:

Հաշվի առնելով այս ամենը՝ Կարմիր Արծիվներ ֆան շարժումը չի աջակցում ՀՖՖ նախագահի թեկնածուներից և ոչ մեկին: Մենք հավատարիմ ենք մնում կառուցողական երկխոսության, առողջ քննադատության և սկզբունքայնության որդեգրած մեր քաղաքականությանը՝ ի շահ հայկական ֆուտբոլի և մեր երազանքների…»: